Հանդիպում Եվրոպայի նախաձեռնությամբ. ինչ սպասել այս անգամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաեւ նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում:

Եվ, ահա, ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպումից հետո այս անգամ երկու կողմերը հանդիպում են Եվրոպայի նախաձեռնությամբ: Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այդ բանակցություններից առանձնապես սպասելիքներ չունի: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ սա հայ-ադրբեջանական բանակցությունների՝ վերջին տարիներին բնորոշ սխեման է, երբ բանակցություններն ընթանում են Ռուսաստանում եւ Եվրոպայում:

«Արեւմտյան գործընկերների աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով։ ԵՄ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները, անկեղծ ասած, թույլ ֆիգուրներ են, այդ թվում՝ բրյուսելյան բանակցությունների նախաձեռնող Շառլ Միշելը: Բաքուն, որը մեկ հարվածով կտրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միանգամայն գոհ է այն փաստից, որ Մինսկի խմբի ֆորմատը որպես այդպիսին չի գործում: ԵՄ-ն նույնիսկ սրան ոչ մի կերպ չի արձագանքել: Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող»,- նկատում է նա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս