ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրողի դիրքերից ենք հանդես գալիս. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էր հայտարարել:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր նա:

Հայկական կողմից արտաքին գործերի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը է արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց սկսել:

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

Սևակ Վարդումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս