Դեկտեմբերի 12-ին Երևանում կայացավ American Shark-ի կողմից կազմակերպված՝ Բոդիբիլդինգի միջազգային բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին շուրջ 70 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Իրաքից, Ուկրաինայից և Ֆիլիպիններից:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից մեկն էր Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Սև ծովի գավաթի արծաթե մեդալակիր Առաքել Ջեյրանյանը: Արդեն 18 տարի է, որ Առաքելը լողափնյա բոդիբիլդինգով է զբաղվում: Այն դարձել է մարզիկի կենսակերպը, կյանքի գլխավոր զբաղմունքը: Միջազգային բաց առաջնությունում Առաքելը մինչև 172 սմ հասակային կատեգորիայում դարձավ ոսկե մեդալակիր, ապա՝ բացարձակ չեմպիոն՝ լավագույնը ճանաչվելով հասակային երեք տարբեր կատիգորիներ ներկայացնող մարզիկների թվում:
Մանրամասները՝ տեսանյութում