
Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտահերթ նիստ կգումարվի: Օրակարգում սահմանագծման և սահմանազատման թեման է, որ մոտ երկու շաբաթ առաջ քննարկվել էր խորհրդարանական լսումների ձևաչափով:
Նիստի նախաձեռնողը խորհրդարանական ընդդիմությունն է՝ «Հայաստան» խմբակցությունը, հարցի զեկուցողը՝ ֆրակցիայի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ արտահերթ նիստ գումարելը դեռևս չի նշանակում, թե այն տեղի կունենա: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կարող է տապալել այն՝ օրակարգին դեմ քվեարկելով կամ պարզապես անհրաժեշտ քվորում չապահովելով: