Պուտինը ընդգրկվել է 2021 թվականի ամենահարգված տղամարդկանց ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկվել  է 2021 թվականի աշխարհի ամենահարգված տղամարդկանց թոփ 10-յակում՝ այս տարի բարձրանալով երեք հորիզոնականով և զբաղեցնում  է իններորդ տեղը՝ ըստ YouGov-ի անցկացրած հարցումների։

Ամենահարգված տղամարդկանց և կանանց վարկանիշը գլխավորել են, ինչպես և նախորդ տարի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը: Հաղորդում է  ՌԻԱ Նովոստին

Աշխարհի լավագույն տղամարդկանց տասնյակում են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, դերասան Ջեկի Չանը, միլիարդատեր SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման:




Լրահոս