Մանդարինի օգտակար ու բուժիչ հատկությունները և հակացուցումները․ այս մասին քչերը գիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ մանդարինը պարունակում է շատ կալցիում (26մգ), ֆոսֆոր (12մգ), որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները, ինչպես նաև մագնեզիում (8մգ), որն ազատում է նյարդային լարվածությունից:

Մանդարինի կեղևը պարունակում է սալվեստրոլ Q40, որը 9%-ով իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը:

Ցիտրուսային մրգերի և հատկապես մանդարինի բարձր ալերգիկ հատկանիշներիի մասին լուրերը չափազանցված են: Իրականում հավկիթը, ձկնեղենը, գետնանուշն ավելի վտանգավոր են այս առումով:

Մանդարին խորհուրդ չի տրվում մինչև մեկուկես տարեկան երեխաներին, ինչպես նաև հղիության վերջին շրջանում գտնվող կանանց՝ երեխային ալերգիայից պաշտպանելու համար:

Մանդարինի ընդունումը պետք է սահմանափակել ստամոքսահյութի բարձր թթվայնության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում: Քաղցր տեսակները խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետի դեպքում:

Շատ օգտակար է տան օդը մանդարինի բույրով օծելը: Վերցրեք մանդարինի եթերայուղ և օգտագործեք այն տանը: Այն բարձրացնում է տրամադրությունը, և որքան էլ անհավանական թվա, լավացնում է նյութափոխանակությունը և մարսողությունը, փակում ախորժակը:

Սեզոնային վարակների դեպքում օգտագործեք մանդարին:

Մրսածության և հարբուխի դեպքում, որպես բնական հակազդիչ, հարկավոր է ընդամենը 3-4 մանդարին ուտել: Այն հարուստ է բիոֆլավոնոիդով, որը նպաստում է C վիտամինի լավ յուրացմանը:




Լրահոս