ՄԻՊ աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այսօր ՄԻՊ աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված զինծառայողներին։

«Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:

«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:

Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը




Լրահոս