Փոփոխություններ հունվարի 1-ից. որ գործարքները պետք է լինեն միայն անկանխիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ից Հայաստանում մի քանի փոփոխություններ են սպասվում: ArmLur.am-ը կանդրադառնա դրանց մեկ-մեկ։

Մասնավորապես՝ հաջորդ տարվանից առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Մասնավորապես, խոսքը 300 հազար դրամից ավելի գործարքների մասին է։

Օրենքում ասվում է.«Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաև ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված և ստացված փոխառություններ և դրանց դիմաց ստացված տոկոսներ)՝ որի մի կողմը ֆիզիկական անձ է, դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն»։

Այս օրենքով, օրինակ, արգելվում է կանխիկ վճարումներ կատարել փաստաբանական և նոտարական ծառայությունների դիմաց։ Բացառապես անկանխիկ ձևով են լինելու նաև գրավատների կողմից 20 հազար դրամը գերազանցող վարկերը։

Շարունակելի…

Ն.Հ.




Լրահոս