
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության:
Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: «Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևէ աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»,- ասել է Միշելը:
«Անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից: Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հավելել է վերջինս՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը: