Moderna -ում հայտնել են միաժամանակ Դելտա և Օմիկրոն շտամներով վարակվելու հավանականության մասին։ Ընկերությունում հայտնել են, որ երկու տարբերակներով վարակումը կարող է հանգեցնել էլ ավելի վարակիչ շտամի ի հայտ գալուն։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան դեղագործական ընկերության գլխավոր մասնագետ Փոլ Բերթոնը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գիտության ու տեխոլոգիաների հարցերով կոմիտեում։
Նրա խոսքով՝ Հարավային Աֆրիկայում անցկացված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, հատկապես թույլ իմունիտետ ունեցողները, կարող են միանգամից երկու շտամով էլ վարակվել։ Երկու շտամները կարող են ներթափանցել միևնույն բջիջ ու մուտացվել։ Նշվում է, որ պանդեմիայի ընթացքում հայտնաբերվել է շտամների կոմբինացիայի երեք դեպք, որոնք արդյունքում չեն նպաստել նոր մուտացիայի առաջացման։