ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական մերժումը. ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու համար առաջարկ է արվել եւս մեկ գեներալ լեյտենանտի. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու առաջարկ են արել ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, որը եւս մերժել է քաղաքական իշխանության առաջարկը:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել:

Մակարյանին մեղադրանք է առաջադրվել անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Առաջադրված մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել են նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ:




Լրահոս