
Ազգային ժողովի նոր մասնաշենքի հետնամասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ ArmLur.am-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակներով են բետոնախառնիչ մեքենաները հիմքի լցման աշխատանքներ կատարում։
Նարիբեկյանը փոխանցեց, որ ԱԺ երկրորդ մասնաշենքի հետնամասում խաչքար է տեղադրվելու։ Ի՞նչ թեմայով կամ ինչի՞ն նվիրված, հարցրեցինք։ Ի պատասխան նշեց, որ այն նահատակներին է նվիրված լինելու։ Շինարարական աշխատանքների ընթացքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։
Մանրամասները՝ տեսանյութում: