
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից:
Մենք տեղեկացանք, որ այս ազատումն ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ Աննա Գրիգորյանը համարվում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կադրերից եւ նրան հեռացրել են հենց այդ պատճառով: Այժմ խորհրդարանում ընթանում են կադրային փոփոխություններ եւ Արարատ Միրզոյանի կադրերին հերթով փոխելու են: