ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային անվտանգության ծառայությունը գրություն է ուղարկել Ազգային ժողովի ղեկավար կազմին՝ պահանջելով տրամադրել Ազգայի ժողովի տեսախցիկները, որոնք արձանագրել են միջադեպը:
Մեզ հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել են գրություն եւ գրությանը ընթացք են տվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականները իշխանականների հետ փորձել էին հաշիվ մաքրել: Այս պահին ԱԱԾ-ուն նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է եւ մնացել է 2 օր , դեկտեմբերի 17-ին Ազգային Անվտանգության ծառայությունը որոշում կկայացնի կամ միջադեպով կհարուցվի քրեական գործ կամ կմերժվի: Ի դեպ ԱԱԾ-ում կան խոսակցություններ, որ բոլոր հիմքերը կան քրեական գործ հարուցելու, սակայն դեռեւս վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Քնար Մանուկյան