ՏԵՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ հարցազրույց է վերցրել Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Արամ Եգանյանից, ում գտնվելու վայրը, ըստ հրապարակված լուրերի, վերահսկողական ստուգումից հետո անհայտ էր:Գ.Շամշյան. -Ի՞նչ կասեք այսօր հրապարակված այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց` Ձեր ղեկավարության տակ եղած անտառտնտեսությունում վերջերս բացահայտվել է մոտ 200 միլիոն դրամի յուրացում:Ա.Եգանյան. -Դա զրպարտանք է, ոչ մի նման բան չկա, եւ այդ լուրը «մոգոնողները» նույնիսկ չեն փորձել կապվել ինձ հետ եւ լուրն անմիջապես տեղադրել են իրենց կայքում: Ընդ որում, այն աստիճանի մտացածին զրպարտանք է, որ հնարավոր չէ իմ ղեկավարության տակ գտնվող անտառից ընդհանրապես 200 միլիոնին մոտ գումար ստանալ:Գ.Շամշյան. -Իսկ ստուգումներ իրո՞ք եղել են:Ա.Եգանյան. -Այո՛, ստուգումներ եղել են: Նախ ստուգում է անցկացրել անտառտնտեսությունների մոնիթորինգը, ապա նաեւ բնապահպանության նախարարությունից են ստուգողներ եկել եւ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունից. ամբողջ տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 8 ծառ: Ամբողջ հարցն այն է, որ նախ իմ ղեկավարության տակ գտնվող անտառային զանգվածը շատ քիչ է, եւ երկրորդ` ծառերը հին չեն, երիտասարդ են: Այս անտառները փակ չեն, եւ եթե ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի իրոք հետաքրքրում է Ճամբարակի անտառների իրական վիճակը, կարող են գալ, իրենց աչքով տեսնել, թե իրականում ինչքան բարվոք վիճակում է գտնվում ամեն ինչ:Գ.Շամշյան. -Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղեցնում եք այդ պաշտոնը:Ա.Եգանյան. -Արդեն տասը տարի է, որ զբաղեցնում եմ այս պաշտոնը: Սկզբում, երբ նոր էի նշանակվել, անտառտնտեսությունը սնանկ էր ճանաչվել. մոտ մեկուկես տարի դատական քաշքշուկների արդյունքում ես կարողացա հիմք դնել նորմալ գործունեության համար, եւ այսօր արդեն անտառտնտեսությունը ծաղկում է: Այսքան ժամանակվա ընթացքում չի եղել գոնե մեկ դեպք, որ ապօրինի կերպով ինչ-որ մեկը ծառ հատի, եւ քրեական գործ չհարուցվի, ու մեղավորներն էլ չպատժվեն: Եւ այդ հրապարակումը ես շատ ցավագին եմ ընդունում հենց այն պատճառով, որ կարծես իմ տասը տարվա քրտնաջան աշխատանքն ընկնում է ջուրը:




Լրահոս