ԱԺ ևս մեկ աշխատակցի հեռացրին. ազատումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր տեղեկություններ են հասել Ազգային ժողովի աշխատակազմում կատարվող փոփոխություններից: Մենք արդեն գրել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից, քանի որ ըստ էության, արշավ է սկսվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի կադրերի դեմ:

Եվ ահա, մեր տեղեկություններով, Աննա Գրիգորյանը միակը չէ: Մենք տեղեկացանք, որ աշխատանքից ազատել են նաեւ Ազգային ժողովի նախագահի գրասենյակում աշխատող Աղասի Մարգարյանին: Փորձեցինք տեղեկության եւ պատճառների մասին զրուցել հենց Աղասի Մարգարյանի հետ, սակայն նա չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը:




Լրահոս