
Քիչ առաջ ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Իսկ թե ինչի մեջ է մեղադրվում Վանաձորի քաղաքապետը, կհայտնենք քիչ անց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ կիրակի օր ը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները որս են սկսել հաղթած թեկնածուների մասով: Հայտնել էինք, որ իշխանությունները չեն հաշտվում Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: