
Հայաստանում առաջիկայում կներդրվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով: Բացի այս, նոր համակարգով հնարավոր կլինի հետևել արդարադատության համակարգում անձի փորձառությանը և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծը մշակելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվի է առել ժամանակակից խոստումնալից պրակտիկաները ե եվրոպական փորձը։
Օրինակ, ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման բնագավառում եվրոպական երկրներում ամենախոստումնալից պրակտիկաներից մեկը գործում է Իսպանիայում։ Այս երկրում կենտրոնական ռեգիստրը գործում է արդարադատության նախարարությունում։ Թե ինչպես այն Հայաստանում կգործի, այս պահին դժվար է ասել:
Ս.Հ.