Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ֆիքսեց 175 կգ, հաջորդիվ գլխավերևում չպահեց 180 կգ և 181 կգ: Նա դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Գասպարյանը զրո ստացավ` չբարձրացնելով 215 կգ-ն:

Նույն քաշում Արսեն Մարտիրոսյանը պոկեց 170 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 175 կգ: Հրում վարժության ժամանակ նա չբարձրացրեց 210 կգ և զրո ստացավ:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը: Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:




Լրահոս