Armlur.am-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացը մեկնարկել է եւ նախագիծն արդեն պատրաստ է։ Մեր տեղեկություններով, անգամ այս պահին ընթանում են քննարկումներ նախագծի շուրջ եւ իշխանությունները փորձում են հասկանալ` արդյոք իրենց կհաջողվի հասնել Մարությանի հրաժարականին, թե ոչ։ Բանն այն է, որ Մարությանը իր համար արդեն թիմ է ձեւավորել։
Նշենք, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ այլ սցենար. հնարավոր է Մարությանն ինքն առաջին քայլն անի և հրաժարական տա՝ չսպասելով իմպիչմենտի պրոցեսին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին գրել էինք, որ իշխանությունը Երևանի ավագանու միջոցով առաջիկայում փորձելու է անվստահություն հայտնել Մարությանին՝ փորձելով ցույց տալ, թե քաղաքապետը նորմալ չի աշխատում, լիազորությունները կատարելիս թերանում է և այլն:
Հավելենք, որ Հայկ Մարությանի դեմ արշավը նոր չէ եւ պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում նրա եւ վարչապետ Նիկոլ Փաշկնյակի լարված հարաբերությունների մասին։