ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությունները: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հավանաբար կփորձի 5-րդ անգամ ընտրվել: Նա` որպես համայնքի ղեկավար, աշխատում  է 1999 թվականից: 12 տարի որպես անկուսակցական պաշտոնավարած Վարուժան Ներսիսյանն այս տարի անդամագրվել է ՀՀԿ-ին: Հոկտեմբերի 9-14-ը համայնքի ղեկավարի թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: «Ժողովուրդ»-ը հանձնաժողովից տեղեկացավ, որ առայժմ մի թեկնածու է հանձնաժողով փաստաթղթեր ներկայացրել: Դա Իջեւանի ավագանու անդամ, 1973թ. ծնված Վարդան Ղալումյանն է: Նա ԲՀԿ անդամ է, սակայն հանդես է եկել ինքնաառաջադրմամբ: Վ.Ղալումյանը նախկինում էլ եղել է ավագանու անդամ եւ հանդես է եկել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործունեության կոշտ քննադատությամբ: Սպասվում է, որ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ընդհանուր առմամբ կառաջադրվի 3 թեկնածու:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս