«Չկոտրվես»․ «Իմ քայլից» հեռացած ավագանու անդամը սատարում է Հայկ Մարությանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացը մեկնարկել է եւ նախագիծն արդեն պատրաստ է։ Մեր տեղեկություններով, անգամ այս պահին ընթանում են քննարկումներ նախագծի շուրջ եւ իշխանությունները փորձում են հասկանալ` արդյոք իրենց կհաջողվի հասնել Մարությանի հրաժարականին, թե ոչ։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ ստորագրությունների թիվն արդեն կա։

Իշխանակնների ստեղծած այս «խառնաշփոթին» է անդրադարձել «Իմ քայլից» հեռացած ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը

«Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:

Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:
Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:
Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:
Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:
Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»,֊ նշում է Աբգարյանը:




Լրահոս