Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան (2014-2021) Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ։
ՀԻշեցնենք, որ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։
Օրեր առաջ էլ հայկական մամուլը գրեց, որ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն պաշտոնական դեռ ոչինչ չկա։