ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

 

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արամ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Սայադյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա փոսը։ Վթարի հետեւանքով ուղեւորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Լ. Ե-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե կենսաթոշակի նշանակումը որ դեպքում է մերժվում:

Սուսաննա Խամոյան (60 տարեկան, պատմաբան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Խամոյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

անձը չունի կենսաթոշակի իրավունք,

կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:

Նունե Մխիթարյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ ներկայացնում ենք հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը.

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,

2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս