Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը` օրակարգում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների օրակարգում Սյունիքի մարզպետի փոփոխության հարցն է դրված` Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է, որը կկարողանա առաջիկա զարգացումներին ընդառաջ մարզը բռի մեջ հավաքել։ Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս լուրերն ընկել են նաեւ մարզպետի ականջը, ու Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով ինչ-որ ժամանակ շառից-փորձանքից հեռու մնալ։

Ուշագրավ է, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխմարզպետներից Կարո Ավետիսյանին, չնայած, որպես կանոն, նրա արձակուրդ մեկնելու ժամանակ փոխարինող նշանակվում էր Նարեկ Բաբայանը, սակայն քանի որ Բաբայանը համարվում է իր գլխավոր մրցակիցը, այս անգամ նրան չի վստահել։ Մարզպետն արձակուրդում կլինի դեկտեմբերի 13-24-ը»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս