«ԻՆՔՍ ԷԼ «ՖԱԻՆԱ» ԵՄ ԿՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզայներ Ֆաինա Հարությունյանի ճաշակին վստահում են շատ հայտնի մարդիկ: Անդրեն նույնիսկ համատեղ ջինսերի հավաքածու է ստեղծել` վստահելով Ֆաինային: Հիմա էլ Ֆաինան է որոշել ներկայացնել իր անհատական հավաքածուն: -Մենք շարունակում ենք համագործակցել «Inlove» բրենդի հետ եւ համատեղ ստեղծում նոր հավաքածու: Շուտով կլինի նաեւ նոր «Ֆաինա» խանութ-սրահը, որտեղ կներկայացվի այն, ինչը հենց «Ֆաինա» է. մի քիչ ավելի խիստ ոճի մեջ, բայց գունեղ ու շատ ոճային:-Ինչպե՞ս ես նախատեսում այդ ամենն իրագործել: Ամեն նոր բան սկսելու համար մեծ գումարներ են պահանջվում:-Ես ինքս  աշխատում եմ ու նաեւ ներդնում. ահա եւ ամբողջ պատմությունը: -Ինչպես մարդ, ով նորաձեւությունից շատ բան է հասկանում, ըստ քեզ, ի՞նչ է նորաձեւությունը:-Նորաձեւությունը տենդենցներն են. ինձ ավելի շատ դուր է գալիս խոսել ոճի մասին: Ոճն ինքնաարտահայտման իրական միջոցն է:-Ինչպե՞ս ես վերաբերում մարդկանց, որոնք վազում են նորաձեւության հետեւից եւ միայն բրենդային հագուստ են կրում:-Առհասարակ լավ չեմ նայում այդ տեսակ ֆանատիզմին: Իսկ բրենդի հետեւից վազողները ֆանատիզմ են դրսեւորում: Ես կասեի, նրանք պիտակն են առնում, բայց ունենալ որակյալ եւ շքեղ հագուստ, բոլորովին այլ բան է:-Գիտեմ, որ հայ արտիստներից շատերն են կրում քո մոդելավորած հագուստը, կնշե՞ս մի քանի անուն: -Անդրե, Արսեն Գրիգորյան, Գոհար Գասպարյան, Հայկ Կասպարով, Անի Երանյան, Սերինե Պողոսյան եւ էլի շատերը: Կան մարդիկ, ում հետ ես դեռ մեկ անգամ եմ աշխատել, անհամեստություն կլինի նշել նաեւ նրանց անունները: -Մի անգամ լսեցի, որ դու եւ Անդրեն որոշել եք միասին ջինսերի հավաքածու ստեղծել: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ գործընթացը:-Մենք ստեղծեցինք մի համատեղ կոլեկցիա` «Անդրենալին»» ջինսերը կան, եւ դրանք արդեն կրում է Անդրեն, իսկ վաճառքում, եթե չեմ սխալվում, դրանք կհայտնվեն այս ամսվա վերջ, բայց Ամերիկայում: Կարող եմ ասել, որ այս առաջին համատեղ աշխատանքը մեզ տվեց շատ մեծ փորձ, ինչը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում անհնար է ջինսեր արտադրել. մենք չունենք համապատասխան պրոֆեսիոնալ տեխնիկա:  Հնարավոր  է նաեւ, որ «Անդրենալին» ապրանքանիշի տակ դուք տեսնեք ոչ միայն ջինսեր, այլեւ շատ այլ հագուստներ:-Հայ արտիստներից ո՞ւմ ես համարում ամենաոճայինը:-Անդրե, Սիրուշո, Լուսինա…-Ամեն ցանկացող կարո՞ղ է օգտվել քո դիզայներական հագուստից, թե՞ այն չափազանց թանկ արժե:-Իմ հագուստը բավականին մատչելի է, ցանկացած մարդ այն կարող է կրել: Ես երբեք արհեստականորեն չեմ բարձրացնում հագուստի գինը, իմ տնտեսագիտական կրթությունն ինձ թույլ է տալիս ճիշտ հաշվարկ անել: Ես նպատակ էլ չունեմ վաճառել մի թանկ հագուստ, այնուհետեւ հրաժեշտ տալ հաճախորդին: Իմ հաճախորդները կրկին վերադառնում են  ինձ մոտ, գալիս են արդեն  ընտանիքի մյուս անդամներով: -Եթե գաղտնիք չէ, ի՞նչ գնի սահմաններում է տատանվում քո հագուստը:-Օրինակ` կոկտեյլային զգեստները մեր սրահում սկսում են 40.000 դրամից, իսկ շրջազգեստները` 12.000 դրամից: Ի դեպ, կտորները որակյալ են, մոդելներն էլ համարյա չեն կրկնվում: Իսկ անհատական կարը մի քիչ ավելի թանկ արժե:-Ի՞նչ ես կարծում, Հայաստանում կա՞ նորաձեւություն, թե՞ մենք ավելի շատ նայում են` դրսում ինչպես են հագնվում, հետո կրկնօրինակում:-Հայկական նորաձեւություն գաղափար գոյություն չունի, ուղղակի կան դիզայներներ, որոնք աշխատում են պատվերներով: Հայաստանում նույնիսկ նորաձեւության շաբաթներ չեն լինում, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ կրկնօրինակման առումով` ոչ մեկ ոչ մեկին չի կրկնօրինակում: Կան տրեդներ, որոնք ստեղծվում են նորաձեւության մայրաքաղաքներում, ու որոնց բոլորը հետեւում են: -Ինչպե՞ս են հագնվում մեր քաղաքական գործիչները:-Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր երկրում, բայց քաղաքականությունից ես հեռու եմ: Միայն մի բան կասեմ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ քաղաքական գործիչների մեջ կան ե՛ւ ճաշակով, ե՛ւ անճաշակ հագնվողներ: -Իսկ ի՞նչ կասես մեր երիտասարդության մասին: Մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ հագնվել:-Մեր երիտասարդությունն ինձ շատ է դուր գալիս: Լսում են լավ երաժշտություն, կրում են պայծառ հագուստներ, մի քիչ պակասում են որակյալ, բայց մատչելի հագուստի խանութները:-Ո՞ր դիզայների հագուստներն ես նախընտրում կրել:-Ես ինքս «Ֆաինա» եմ կրում, ունեմ նաեւ մի քանի զգեստ Վահան Խաչատրյանից: Օրերս էլ մի վերարկու եմ գնել` մոդելավորած Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտի կողմից: Փորձում եմ կրել ե՛ւ հայկական հագուստ, ե՛ւ ավելի հայտնի արտասահմանյան ապրանքանիշերի հագուստներ: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ես ում ոճն եմ հավանում ու հասկանում, ապա միանշանակ Lanvin եւ Valentino:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս