
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն այս տարվա հոկտեմբերի 19-ին բացահայտել է, Երևանի քաղաքապետարանի «բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ Սիլիկյան գերեզմանատան վարիչ Անդրեյ Ղուլյանը մեկ միասնական դիտավորությամբ, հսկիչ Արմեն Միրզոյանի օժանդակությամբ գերեզմանատանը հողարկավորվող անձանց հարազատների օգտին գործողություններ կատարելու համար օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում 18 անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափով 3.070.000 դրամ կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննություն է ընթանում:
Ք.Մ.