Արդեն տեւական ժամանակ է ինչ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գեւորգյանը հեռուստաէկրաններին չի երեւում եւ նոր ստեղծագործություններով հանդես չի գալիս: ArmLur.am-ը սիրված երգիչ հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը եւ արդյոք նոր ստեղծագործություններ առաջիկայում սպասվում են:
«Նոր ստեղծագործություններ անկեղծ ասած կան, որոնք դեռեւս պատրաստվել էին կորոնավիրուսի ի հայտ գալուց առաջ: Ես ներողություն եմ խնդրում իմ հանդիսատեսից՝ նրանց այդքան սպասեցնելու համար եւ շատ շնորհակալ եմ հավատարիմ մնալու համար: «Տաշիր շոու» այս տարվա 2021 մրցանակաբաշխության ժամանակ հանդես եկա նոր երգով, որը կանգ էր առել համաճարակի պատճառով, բացի այդ կան նոր երգեր, նոր գործիքավորումներ, որոնք շուտով կներկայացնեմ իմ երկրպագուներին: Քիչ ստեղծագործելու պատճառներից մեկը նախ կորոնավիրուսն էր, ապա պատերազմը, բայց պետք է նորից սկսենք աշխատել, չպետք է կանգ առնենք, եւ պայքարը պետք է բոլոր կողմերով տանենք՝ ե՛ւ ճակատում, ե՛ւ մշակույթում: Պետք է ուժ գտտնենք մեր մեջ եւ սգավորի պես չնստենք»,-ընդգծեց մեզ հետ զրույցում երգիչը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան