Հայաստանի իշխանությունները փորձում են ազատվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից: ArmLur.am-ը գրել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։
Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրել Հրաչյա Սարգսյանին։ ArmLur.am-ը երեւանցիներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտածում Հայկ Մարությանի հրաժարականի պահանջի մասին:
Ս.Հ.
Հ. Հ.