2021 թվականի փետրվարի 5-ին Արտաշատ քաղաքում Նիկոլ Փաշինյանի շրջայցի տեսանյութից հետո մարդիկ բացահայումներ արեցին: Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սեւ ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին։
Ոստիկանապետը ասել էր. «Իմ կողմից սպասարկվող վարչական տարածքում ծառայությունը կատարելու ժամանակ բարեւում եմ վարչապետին, ի՞նչն ա տարակուսանքի առիթը, ես չեմ հասկանում․․․ որտե՞ղ ա գրված, որ ես իրավունք չունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու»:
Եվ ահա այս այցից հետո ամիսներ անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Դավիթ Պետրոսյանին, որը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ» ազատում է Արտաշատի պետի պաշտոնից՝ նշանակելով Մեղրիի բաժնի պետ:
Սակայն Պետրոսյանն այդ պաշտոնում երկար չի մնում եւ ազատման դիմում է գրում: Լուրեր կան, որ նա դիմում է գրել, քանի որ չի ցանկացել ներգրավվել Մեղրիում սպասվող ձերբակալությունների գործընթացում կամ լինելով Արտաշատ քաղաքի բնակիչ՝ չի ցանկացել հեռու տեղ իրականացնել իր ծառայությունը:
Սակայն Պետրոյանին համակարգը լքելը երկար չտեւեց. նրան կրկին վերադարձրին համակարգ եւ օրերս ոստիկանապետի հրամանով նա նշանակվում է Սիսիանի ոստիկանապետ:
Քնար Մանուկյան