ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մատի ու մատանու արանքը չենք մտնում». ԲՀԿ-ականը՝ Մարությանի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին իշխանությունն ավագանու «Իմ քայլը» խմբակցության միջոցով անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Ըստ ավագանու իմքայլական անդամ Արմեն Կոտոլյանի՝ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելի ստորագրություն է դրվել անվստահություն հայտնելու դիմումի ներքո:

Իշխանության պահանջին նաև ավագանու ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է միացել: Թեև ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք իշխանության ու Փաշինյանի օրակարգը չեն սպասարկում, բայց հասարակության ներսում արդեն կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն իշխանության ձեռքին որպես գործիք են ծառայում: Մանրիկյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան




Լրահոս