ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Երեւանի ավագանու «Իմ քայլը» անդամներին: Քիչ առաջ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը: