
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 480.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.00 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.05 դրամ (նվազել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.95 դրամ (նվազել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.53 դրամ (նվազել է 0.11 դրամով):