Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է դասընթացներ և ուսումնավարժանքներ անցկացնել` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին:
«Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ են անցկացվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան և Վերին Ծաղկավան բնակավայրերում: Բնակավայրերում տեղադրված շչակների միջոցով իրականացվել է ազդարարում, պատսպարում, այնուհետև տարահանման մարմինների ծավալում։ Բնակչությունը պատսպարվել է մասնավոր տների նկուղներում, դպրոցների, մանկապարտեզների անձնակազմը՝ շենքին հարակից նկուղային և շենքի ապահով տարածքում։
Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից բնակավայրերի միջնակարգ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվել են պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։