
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտարարել են «Էբոլա» տենդի բռնկման ավարտի մասին, որն ընթացիկ տարվա հոկտեմբերից 6 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters-ը։
Հոկտեմբերի սկզբին երկիրը հայտարարեց իր 13-րդ բռնկման մասին երկրի արևելքում՝ մտավախություն հայտնելով 2018-2020 թվականների համաճարակի կրկնության մասին, որը խլել է մոտ 2300 մարդու կյանք:
«Սրտանց շնորհավորում եմ բուժաշխատողներին, որոնք դադարեցրել են իրենց գործադուլը այս համաճարակը հաղթահարելու համար»,- ասել է առողջապահության նախարար Ժան-Ժակ Մբունգանին։
Իր հերթին ԱՀԿ-ի Աֆրիկայի ղեկավար Մատշիդիսո Մոետին շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ին վարակի տարածումը կանխելու համար։
Առաջին անգամ վիրուսը հայտնաբերվել է Էբոլա գետի մոտ 1976 թվականին: