
Դատարանը բավարարել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ավելի վաղ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր և ներգրավվել որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները որս են սկսել հաղթած թեկնածուների մասով: Հայտնել էինք, որ իշխանությունները չեն հաշտվում Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: