ՔԻՉ ՄՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ արդեն տեղեկացրել է իր ընթերցողին, որ մանկական «Եվրատեսիլ»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում: Սրանից հետեւություն, որ մեզ ժամանակ չի մնացել, եւ պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել 13 երկրների ներկայացուցիչների հյուրընկալությանը:  Ի դեպ, Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել մրցույթին, կարծում եմ, բացատրությունների կարիք չկա: Երեկ անցկացվեց վիճակահանություն, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ մանկական «Եվրատեսիլ»-ը կբացի Ռուսաստանի մասնակիցը, Հայաստանի ներկայացուցիչը` Դալիթան, հանդես կգա 4-րդ համարի ներքո, իսկ մրցույթը կեզրափակի Բելգիայի ներկայացուցիչը: Թե ովքեր կլինեն այդ երեկոյի հաղորդավարները, տարբերակները դեռ քննարկվում են, հավանական թեկնածու է համարվում ռուսաստանաբնակ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: «Եվրատեսիլ»-ի միջոցառումը դիտել ցանկացողներն արդեն հոկտեմբերի 15-ից կարող են ձեռք բերել տոմսեր, որոնց արժեքը կտատանվի 1000-20.000 դրամի սահմաններում:  Մրցույթի կազմակերպիչներն էլ հավաստիացնում են, որ դահլիճն ու շոուն լիովին համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:




Լրահոս