Ըստ իշխանությանը մոտ կանգնած ArmLur.am֊ի աղբյուրների՝ որոշված է եղել, որ Հայկ Մարությանի հեռանալուց հետո ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կկարգեն քաղաքապետ:
Սակայն ավագանիում ոչ միանշանակ են ընդունել Կոտոլյանի թեկնածությունը ու որպեսզի անվստահության գործընթացը նորից չտապալվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այլ թեկնածու են առաջարկել` փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որը ՔՊ ավագանու ու ընդդիմության համար ավելի ընդունելի տարբերակ է:
Անվստահության գործընթացը չտապալելու համար Սարգսյանին առաջիկայում իշխանությունները «կնշանակեն» Երևանի քաղաքապետ: Իշխանության ArmLur.am֊ի աղբյուրները նշում են, որ Սարգսյանին հաջողվել է այս ընթացում ավագանու երեք խմբակցությունների հետ էլ «լեզու գտնել»: Բայց, թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի քաղաքապետարանում դժվար է ասել: