Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
Իսկ ինչ է ասվում եզրակացության մեջ, օրինակ կառույցի կողմից ուսումնասիրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեձ առկա է եղել խեղաթյուրում 1.249.486 հազար դրամի չափով:
Մեկ այլ ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ նախարարության կողմից Դաբաղ եւ Ծաղիկ պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում առկա են պլանային եւ կատարողական ցուցանիշների միջեւ անհամապատասխանություններ եւ հսկողական գործընթացի թերացումներ: Եվ դա հանգեցրել է պատվաստանյութերի ուշ մատակարարմանը, 326.087 հատ պակաս հակադաբաղային միջոցառման իրականացմանը: Այլ անհամապատասխանություններ եւս առկա են, որոնք մանրամասը քննարկվելու են նիստի ժամանակ:
Ն.Հ.