ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշում՝ Վանաձորի նախկին քաղաքապետի մասով. որտեղ են վատնվում պետության փողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի գործով որոշում է կայացվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա 1999-2016 թվականների ընթացքում որպես Վանաձոր համայնքի ղեկավար, տեղական ինքնակառավարման մարմնում իրականացնելով կազմակերպական֊տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Վանաձոր համայնքին պատճառել էական, առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնական կեղծիք: Եվ ահա դատարանում սույն քրեկան գործով հրապարակվեց վճիռը Սամվել Դարբինյանի` դեմ չորս դրվագով հարուցված քրեական գործը կարճվեց և քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այս իրավիճակում մեկ հարց է առաջանում՝ արդյոք նախաքննական մարմինը չկանխատեսեց , որ քրեական գործով կա վաղեմության ժամկետի խնդիր եւ ինչու այդքան ռեսուրս կիրառեց, որ գործը պետք է դատարանում կարճվեր: Ահա, թե որտեղ են վատնվում պետության փողերը:

Ք.Մ. 




Լրահոս