
Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել: Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ում տեղադրված որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Վահագն Գևորգյանն Աբովյանում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին չէր մասնակցել: