ՖՈՏՈ. «Միսս Երեւան 2021» մրցույթի հաղթողը Իվետա Մուկուչյանի քույրն է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդել ԷմմանուԷլլա Գրիգորյանը դարձել է «Միսս Երեւան 2021» մրցույթի հաղթողը: Երեւանի տիտղոսակիր գեղեցկուհու թագադրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմիեդիայի պետական թատրոնում: ArmLur.am-ը Էմմանուէլլայի հետ զրուցել է հաղթանակի եւ ոչ միայն:

«Ծնվել եմ Երևանում: Մայրս կիսով չափ ուկրաինացի է: Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի թուրքագիտության բաժինը:  Փոքր հասակում դպրոցում զբաղվել եմ քանդակագործությամբ նկարչությամբ, երգով, հաճախել եմ մոդելային դպրոց: Ապրել եմ Երևանում և Մոսկվայում, մի քանի տարի առաջ էլ տեղափոխվել եմ Հնդկաստան՝ Մումբայ: Անկեղծ ասած չէի մտածում մրցույթի մասին:  Նախատեսել էի  Հայաստան գալ ընտանիքիս տեսնելու և մի քանի գործ ավարտին հասցնելու համար: Եվ այդ ժամանակահատվածում իմացա, որ Միսս Երևան գեղեցկության մրցույթը հայտարարել է քաստինգ: Մեծ որգևորությամբ ու առանց երկմտելու որոշեցի, որ գալուն պես պետք է գրանցվեմ և մասնակցեմ: Ասեմ, որ Հնդկաստանում ես արդեն լրջորեն զբաղվում եմ մոդելինգով: Նախապես գրանցվեցի, եկա Հայաստան և 2-րդ օրվանից մասնակցեցի դասընթացներին՝ ծանոթացա աղջիկների հետ, շատերի հետ ընկերացա: Դասերն անցնում էին ջերմ ու ընտանեկան մթնոլորտում, զբաղվում էինք դեֆիլեով, ամսվա ընթացքում ունեցանք ճանաչողական հետաքրքիր այցեր ու տարաբնույթ նկարահանումներ, մարզվեցինք, ու կարծես թե արդեն պատրաստ էինք միջոցառմանը, բայց վերջին օրերին ավելի էր մեծանում հուզմունքը»,-մեզ հետ զրույցում պատմում է նա:

Էմմանուէլլան մինչ այսօր հուզմունքով է հիշում այն պահը, երբ հնչեց իր անունը. «Մցույթին ներկայացել ենք 4 տարբեր ոճերում՝ սպորտային, երեկոյան, ազգային տարած, առօրյա:  Մասնակցում էր 4 տարիքային խումբ՝ little, teen, juniour տարիքային և արդեն մեծահասակներինը: Ամեն ինչ շատ արագ անցավ և եկավ թագադրման պահը, երբ արդեն պետք է հայտարարեին հաղթողի անունը ես շատ հուզված էի: Անկեղծ ես սպասում էի հաղթանակի, բայց այդ պահին շատ հուզված էի: Անհանգիստ  էի և՛ իմ, և՛ ընկերուհիներիս համար: Երբ հնչեց իմ անունը ՝ անկախ հաղթանակի սպասումից  անակնկալի եկա, անչափ հուզված էի»,-հուզմունքով հիշում է գեղեցկուհին:

Մոդելը շարունակելու է իր գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հնդկաստանում, եւ նպատակ ունի հասնել էլ ավելի բարձունքների: Ի դեպ, նշենք, որ Էմմանուէլլա Գրիգորյան սիրված եւ ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս