Ռուսաստանի Դաշնությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես լքեց «Բաց երկնքի մասին» պայմանագրի մասնակից երկրների խումբը՝ կասեցնելով համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը. գրում է ՏԱՍՍ-ը:
Պայմանագիրը, որին Մոսկվան միացել է մոտ 20 տարի առաջ, երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել անվտանգության ոլորտում վստահության ամրապնդմանը, քանի որ դրա մասնակիցներին իրավունք է տվել թռչել միմյանց տարածքներով՝ դիտարկելու ռազմական գործողությունները։
Ե՛վ Ռուսաստանի Դաշնության, և՛ նրա արևմտյան գործընկերների փորձերը՝ համոզելու ամերիկացիներին վերադառնալ«Բաց երկնքի մասին» պայմանագրի իրականացմանը, հաջողությամբ չեն պսակվել: