ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ՀՀ դատական ակտերի հարկադիր ծառայության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Նաիրա Առաքելյան, 28 տարեկան, լրագրողՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե ՀՀ դատական ակտերի հարկադիր ծառայությունը`• չի կատարել կամ թերի է կատարել դատական ակտերի պահանջները,• կատարողական թերթ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում չի կայացրել որոշում` կատարողական վարույթ հարուցելու մասին,• կատարողական թերթը ստանալուց հետո երկամսյա ժամկետում չի կատարել կատարողական գործողություններ,• կատարողական գործողություններ է կատարել ոչ աշխատանքային ժամերին` 20:00-08:00, այն դեպքում, երբ կատարողական գործողությունների անհապաղ իրականացման անհրաժեշտություն չի եղել, եւ կարելի էր դրանք կատարել ցերեկային ժամերին,• չի կատարել պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչ ՄԻՊ գրասենյակի լիազորությունների մասին պատմող շարքը հրապարակելով` արձանագրում ենք, թե որքան մեծ են այս կառույցի լիազորությունները, ԴԱՀԿ-ի հետ կապված բաժնում բոլորիս խորը հիասթափություն է սպասվում: Հարկադիր կատարողների հետ առնչվող հարցերում ՄԻՊ լիազորություններն այնքան սահմանափակ են, որ թվում է` ինչ-որ խորհրդանշական կետեր են առկա այս կառույցի եւ ՄԻՊ-ի հնարավոր առնչություններն իսպառ բացառած չլինելու համար:




Լրահոս