Երևանի Օհանովի ու Շերամի խաչմերուկներով քաղաքապետարանը երեկ` դեկտեմբերի 17-ին, քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռագրին ու ոճին հավատարիմ, հերթական քանդել-ավերել ակցիան է իրականացրել։ Ապավեն Հարությունյանին պատկանող շինությունը, որ քաղաքացին մոտ ութ ամիս առաջ էր կառուցել, քաղաքապետարանը բոլորից թաքուն, գաղտագողի է ապամոնտաժել։
ArmLur.am-ին կառուցապատողի վստահորդ Գառնիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը սահմանված կարգի համաձայն՝ չի տեղեկացրել, որ պատրաստվում են ապամոնտաժել շինությունը։ Եկել են ու միանգամից քադել, ավերել: Կառույցի սեփակականատերը և վստահորդը չգիտեն անգամ` ովքեր են եղել ապամոնտաժողները։ Ապավեն Հարությունյանը մեզ հետ զրուցում նշեց` կառույցը վարկով է կառուցել, մոտ 20 հազար դոլար է ծախսել, քաղաքապետարանը սակայն, առանց աչքը թարթելու, եկել է ու քանդել ամիսներեվ սարքածը։ Փաստաբան Ստեփանյանի խոսքով այս տարվա նոյեմբերին քաղաքապետարանը գրություն է տրամադրել, թե շինությունը խոչընդոտում է երթևեկությանը։
Քաղաքապետարանի եզրակացությունը սակայն ոստիկանությունը հերքել է` հիմնավորելով, որ փողոցից բավական հեռու գտնվող շինությունը ոչ միայն մեքենաների երթևեկին, այլ նաև մարդկանց` մայթով քայլելուն չի խանգարում։
Ոստիկանության տված եզրակացության հիմքով` Հարությունյանը դատարան է դիմել` բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը։ Դիմումը հասցեագրվել է դեկտեմբերի 16-ին, քաղաաապետարանի աշխատակիցները սակայն, անմիջապես հաջորդ օրը ապամոնտաժել են կառույցը։
Առավել մանրամասն` տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան