Քաջարան համայնքի ղեկավար «Հայաստան» դաշինքի անդամ Մանվել Փարամազյանը ազատ է արձակվել: Քիչ առաջ Փարամազյանը դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:
Ավելի վաղ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել:
Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում: