Երևանի հետ Անկարայի երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ․ Թուրքիայի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, փոխանցում է Anadolu-ն։

Փոխնախագահի խոսքով, թուրքական կողմը կշարունակի Երևանի հետ երկխոսությունը առավելագույն ուշադրությամբ և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային համագործակցության հարթակ՝ «3 + 3» ձևաչափի ձևավորման՝ Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության վրա։

Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- եզրափակել է Օքթայը։




Լրահոս