Հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն:

Օրեր անց Թուրքիան հայտնել էր, որ Հայաստանի հետ բանակցություններում որպես իր հատուկ ներկայացուցիչ կնշանակի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։




Լրահոս