
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրությունում։