Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի քննարկել են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի գործարկման հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում) արդյունքները»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։